Բուժքույր-Ադմինիստրատոր
«Ինվիտրո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն («Դյուցազն» ՍՊԸ)
Նկարագրություն
INVITRO Armenia-ն աշխատանքի է հրավիրում բարեհամբույր և բարձր պատասխանատվություն ունեցող մասնագետի՝ բուժքույր-ադմինիստրատորի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
-
Այցելուների ընդունում, գրանցում և մասնագիտական ուղղորդում
-
Երակից արյան նմուշառման իրականացում (մեծահասակներ և երեխաներ)
-
Հեռախոսազանգերի սպասարկում և ներքին փաստաթղթաշրջանառության վարում
-
Բժշկական կենտրոնի բնականոն օրակարգի կազմակերպում
Պահանջներ
-
Միջին մասնագիտական կրթություն (բուժքույրական գործ)
-
Վերապատրաստման առկայություն (վերջին 5 տարիների ընթացքում)
-
Երակային նմուշառման հմտություններ
-
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
-
Բարձր պատասխանատվություն, հաղորդակցման հմտություններ և կորպորատիվ էթիկայի պահպանում
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք միջազգային չափանիշներով առաջնորդվող լաբորատորիայում
- Մրցունակ աշխատավարձ և կայուն աշխատանքային միջավայր
- Մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման հնարավորություններ
- Աջակցող և բարեհամբույր թիմ