Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

«Ինվիտրո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն («Դյուցազն» ՍՊԸ)

7 բաժանորդ
Աշխատակիցների քանակ` 16-50
Հեռ.` +374 60 651010
Մեր մասին

INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։

Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։

Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։

Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։

INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։

Աշխատանք «Ինվիտրո լաբորատոր ախտորոշիչ կենտրոն («Դյուցազն» ՍՊԸ)-ում
Ադմինիստրատոր
վերջնաժամկետ՝ 19.07.2026
job location Երևան
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 651010
Industry
Ոլորտ
Առողջապահություն, Բժշկություն
Սոցիալական ցանցեր