Ավտոպարկի ղեկավար
ԴՈՒՍՈՆ
Նկարագրություն
«Պրոմաս» ընկերությունը հրավիրում է աշխատանքի ավտոպարկի ղեկավարի։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել ընկերության ավտոպարկի ամենօրյա աշխատանքը
- Հետևել ավտոմեքենաների տեխնիկական վիճակին և շահագործման կանոնների պահպանմանը
- Վերահսկել ավտոմեքենաների պարբերական տեխնիկական սպասարկման, վերանորոգման և ախտորոշման գործընթացները
- Հետևել ավտոմեքենաների արտաքին և ներքին մաքրությանը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց տեղափոխումը ավտոլվացման և քիմմաքրման ծառայությունների կետեր
- Ապահովել ավտոմեքենաների ժամանակին տեղափոխումը մասնաճյուղերի և այլ նշանակման վայրերի միջև
- Վերահսկել տեխզննման, ապահովագրության և այլ անհրաժեշտ փաստաթղթերի ժամկետները
- Վարել ավտոպարկի հաշվառումը և պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ
- Մշտապես հետևել ավտոպարկի արդյունավետ և անխափան աշխատանքին
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ոլորտում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
- Ավտոմեքենաների տեխնիկական կառուցվածքի և շահագործման վերաբերյալ գիտելիքներ
- Մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփով ավտոմեքենա վարելու փորձ
- Վարորդական իրավունք և առնվազն 3 տարվա վարորդական փորձ ավտոմեքենաների վերանորոգման/աշխատանքի վերահսկման ոլորտում,
- Microsoft Office ծրագրերի (Word, Excel) բազային իմացություն
- Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում, հետևողականություն և ճշտապահություն
- Խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ առաջարկելու կարողություն
Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:
Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:
Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:
Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք: