
Ավտոկայանատեղի տեսուչ
Ինեկոբանկ ՓԲԸ
Պարտականություններ
- Բանկի հաճախորդների ավտոմեքենաների կայանում և ուղղորդում,
- Բանկի տրանսպորտային միջոցների կարգավորում,
- Կանխիկ դրամի և այլ նյութական արժեքների ինկասացիայի գործընթացին օժանդակում,
- Արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողությունների իրականացում,
- Այլ պարտականությունների իրականացում անմիջական ղեկավարի կամ Ադմինիստրատիվ և վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ:
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը (նաև անվտանգության ոլորտում) պարտադիր է,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն լեզվի լավ իմացություն,
- Վարորդական իրավունքի առկայություն։
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ
- Կոնֆլիկտային իրավիճակերի լուծման և կանխման ունակություն,
- Լսելու, բանավոր և գրավոր հաղորդակցվելու կարողություն,
- Առողջ դատելու ունակություն։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։