
Ավագ իրավախորհրդատու
Ինեկոբանկ ՓԲԸ
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Բանկի կորպորատիվ իրավական գործառույթների իրավական սպասարկման իրականացում
- Բանկի կառավարման մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ, խորհրդի աշխատակազմ, տնօրինություն, գործադիր տնօրեն) գործառնությունների հետ կապված հարցերով իրավական սպասարկման իրականացում
- ՀՀ Կենտրոնական բանկի գրանցումների հետ կապված կորպորատիվ բնույթի գործառույթների իրականացում։
- Բանկի ներդրողների և արտաքին փոխատուների հետ կապված իրավաբանական սպասարկման իրականացում: Բանկի միջազգային կապերի իրավական կողմի ապահովում
- Գնումների գործընթացի իրավական սպասարկում, վարձակալության, առուվաճառքի, մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, անհատույց օգտագործման, նվիրատվության/նվիրաբերության, պահատվության, լիցենզավորման, համագործակցության պայմանագրերի և այլ պայմանագրերի ու համաձայնագրերի կազմում և դիտարկում
- Բանկի կորպորապատիվ իրավական գործառույթների իրավական սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- Առնվազն 2- 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
- ՀՀ քաղաքացիական, կորպորատիվ, տնտեսական և աշխատանքային ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
- MS Office (գերազանց)
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Հաղորդակցվելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Խորհրդատվական հմտություններ
- Թիմայնություն
- Աշխատանքի անհրաժեշտ ծավալ ապահովելու կարողություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև 2023թ․ փետրվարի 09-ը:
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։