Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրամասի ղեկավար

ԴՈՒՍՈՆ

Աշխատավայր` Մասիս
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
02.10.2026

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կահույքի արտադրության ոլորտում փորձ ունեցող Արտադրամասի Ղեկավարի, ով կստանձնի Ընկերության կահույքի արտադրամասի կառավարումը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացի պատշաճ իրականացումը,
  • Համակարգել և վերահսկել արտադրամասի աշխատակիցների բնականոն աշխատանքը,
  • Նախաձեռնել և ներդնել արտադրամասի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր,
  • Մշակել նոր տեխնոլոգիաների ներդրման համակարգեր,
  • Հետևել արտադրանքի բարձր որակի ապահովման նորմերին,
  • Վերահսկել հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման, տեղափոխման և հանձնման գործընթացները,
  • Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական՝ մասնավորապես ինժեներական, տնտեսագիտական կամ ճարտարագիտական ոլորտներում,
  • 5+ տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավարի պաշտոնում,
  • Տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
033105047

Ներքնակներ արտադրող հայկական Duson® բրենդը հիմնադրվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով առաջարկել իր հաճախորդներին լավագույն որակ ու մատչելի գին: Այս տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է յուրահատուկ գործելաոճ, հաստատել է շուկայում իր ուրույն դիրքը՝ արդյունավետ համագործակցության սկիզբ դնելով աշխարհում ոլորտի առաջատարների հետ:

Բրենդի գործընկերներից է ամերիկյան լեգենդար Leggett & Platt® ընկերությունը: Այն արտադրում է ներքնակների համար անհրաժեշտ հումքանյութեր և արդեն ավելի քան 125 տարի աշխարհում ոլորտի առաջատարներից է:

Duson®-ն առաջարկում է երկու հիմնական հավաքածուներ`Home Edition և Hotel Edition: Այս հավաքածուների բոլոր մոդելները հավաստագրված են ISO 9001 2008 որակի միջազգային ստանդարտով:

Երևանում կան Duson®-ի 7 խանութ-սրահներ, 3 խանութ-սրահներ՝ Արտաշատ, Գյումրի, Վանաձոր քաղաքներում: Եվս 3 խանութներ գործում են Վրաստանում: Հայկական Duson® բրենդի միջազգային զարգացումը այսքանով չի սահմանափակվում: Այն շարունակում է գրավել արտահանման նորանոր շուկաներ և տարածաշրջանի երկրներին ներկայացնել լավագույն որակի հայկական արտադրանք:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում