Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արտադրական բլոկի Ղեկավար

Decora

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
09.03.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում փորձ ունեցող Ղեկավարի, ով կստանձնի Ընկերության արտադրական զարգացող բլոկի կառավարումը։

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացի պատշաճ իրականացումը։
  • Համակարգել և վերահսկել արտադրամասի աշխատակիցների բնականոն աշխատանքը։
  • Նախաձեռնել և ներդնել արտադրամասի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նպաստող ընթացակարգեր։
  • Մշակել նոր տեխնոլոգիաների ներդրման համակարգեր։
  • Հետևել արտադրանքի բարձր որակի ապահովման նորմերին։
  • Վերահսկել հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի ընդունման, պահպանման, տեղափոխման և հանձնման գործընթացները։
  • Հետևել աշխատանքային անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական, տնտեսագիտական կամ ճարտարագիտական ոլորտներում,
  • 5+ տարվա աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
  • 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավարի պաշտոնում,
  • Տեքստիլի, կահույքի և այլ արտադրության ոլորտներում ունեցած փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • Կազմակերպչական և ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
095105045
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում