Job.am-ի Talent Pool™-ը՝ գործատուի տաղանդների բազա
Talent Pool™-ը կազմակերպության սեփական, մշտապես համալրվող տաղանդների բազան է։ Այն տաղանդների պասիվ հավաքագրման գործիք է, որի միջոցով հետաքրքրված մասնագետները կարող են իրենց տվյալներն ուղարկել իրենց նախընտրած գործատուին։ Արդյունքում գործատուն ունենում է թեկնածուների պատրաստի բազա, ուր ցանկացած պահի կարող է մուտք գործել և որոնել անհրաժեշտ մասնագետին։
Ինչպես է աշխատում Talent Pool™-ը
Job.am հարթակում առկա ընկերության էջում հայտնվում է նոր բաժին, որը թույլ է տալիս տվյալ ընկերությունով հետաքրքրված դիմորդներին լրացնել գործատուի կողմից նախապատրաստված դիմումը՝ պատասխանելով անհրաժեշտ հարցերին և լրացնելով դաշտերը, օրինակ՝ կցելով ռեզյումե և մոտիվացիոն նամակ։
Ճկուն կարգավորումներ՝ գործատուի պահանջների համապատասխան
Talent Pool™-ը թույլ է տալիս գործատուներին իրենց պահանջերին համապատասխան հարմարեցնել դիմելու գործընթացը՝ սահմանել պարտադիր դաշտեր, առաջարկել կոնկրետ հարցեր, պահանջել պորտֆոլիոյի ներբեռնում։
Թեկնածուների դիմումների մասին գործատու տեղեկանում է և՛ ծանուցման միջոցով, և՛ էլեկտրոնային հասցեին ստացվող հաղորդագրությամբ։
Հարթակը նաև հնարավորություն է տալիս ներբեռնել ընկերության Talent Pool™-ի QR կոդը։ Դրանք կարելի է օգտագործել միջոցառումների ժամանակ կամ փակցնել, օրինակ, խանութ սրահի տեսանելի վայրում․ այն կարող է փոխարինել աշխատակից փնտրելու մասին դռներին փակցվող հայտարարություններին։ Թեկնածուները պարզապես սկանավորում են կոդը և անմիջապես գրանցվում ընկերության Talent Pool™-ում։
Ուրախ ենք ներկայացնել մեր նոր գործիքը, որը թույլ է տալիս անմիջապես Ձեր էջից թարմացնել աշխատանքի որոնման կարգավիճակը։ Ընտրեք «Ակտիվ փնտրում եմ աշխատանք», «Բաց եմ առաջարկների համար» կամ «Չեմ փնտրում աշխատանք» կարգավիճակներից որևէ մեկը՝ գործատուներին Ձեր հասանելիության մասին տեղեկացնելու համար։ Թարմացրեք Ձեր կարգավիճակը հենց հիմա և վերահսկեք Ձեր էջի տեսանելիությունը։


