Թեկնածուների հետ կապը մեկ հարթակում․ ավտոմատ նամակների գործիք HR թիմերի համար
Ժամանակակից հավաքագրման գործընթացում ամենակարևոր մարտահրավերներից մեկը թեկնածուների հետ ժամանակին և հստակ հաղորդակցությունն է։ Երբեմն դիմումները շատ են, հավաքագրման փուլերը՝ նույնպես, ինչի արդյունքում հեշտ է մոռանալ արձագանքել բոլոր թեկնածուներին։
Այս խնդիրը լուծելու համար Job.am-ը ստեղծել է գործիք, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով նամակներ ուղարկել թեկնածուներին՝ ըստ այն թղթապանակի, որում նրանք գտնվում են։
Թեկնածուների խմբավորում
Գործիքից օգտվելու համար նախ հարկավոր է թեկնածուներին խմբավորել տարբեր թղթապանակներում՝ ըստ հավաքագրման փուլի կամ կարգավիճակի, օրինակ՝ նոր դիմած, դիտարկվող, հարցազրույցի փուլ անցած կամ չանցած, աշխատանքի առաջարկ ստացած թեկնածուներ։
Յուրաքանչյուր թղթապանակ կարող է ունենալ իրեն կցված ավտոմատ նամակը։ Սա նշանակում է, որ երբ թեկնածուն տեղափոխվում է այս կամ այն թղթապանակը, համակարգն ավտոմատ կերպով ուղարկում է ձեր կազմած համապատասխան հաղորդագրություն։
Ինչպես է այն աշխատում
Թղթապանակի էջում հայտնվում է նոր էլեկտրոնային նամակի նշանը։ Սեղմելով այն՝ օգտատերը կարող է ստեղծել և կցել նամակի ձևանմուշ։
Երբ ձևանմուշը կցվում է, թղթապանակների ցանկում հայտնվում է համապատասխան պիտակ՝ նամակի վերնագրով։ Սա արագ հիշեցում է, որ տվյալ փուլին ավտոմատ հաղորդագրություն է կցված։
Հավելենք, որ էլեկտրոնային նամակները պահպանվում են նաև յուրաքանչյուր դիմորդի էջում, հետևաբար հեշտությամբ կարելի է տեսնել նրանց հետ հարթակի միջոցով իրականացված ողջ հաղորդակցությունը։
Նամակի ձևանմուշի ստեղծում
Նամակի խմբագրման բաժնում օգտատերը կարող է ավելացնել նամակի վերնագիրը, բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում կցել ֆայլ, ինչպես նաև սահմանել, թե երբ պետք է նամակն ուղարկվի, օրինակ՝ կարող եք սահմանել, որ թեկնածուն նամակը ստանա տվյալ թղթապանակում հայտնվելուց 5 րոպե անց։
Այս ֆունկցիան թույլ է տալիս անմիջապես ուղարկել նամակ, որով շնորհակալություն եք հայտնում դիմելու համար, ինչպես նաև հարցազրույցից հետո ավտոմատ կերպով տեղեկացնել հաջորդ քայլերի մասին, և իհարկե, իրազեկել մերժման մասին։
Ավտոմատացված մեյլերը ոչ միայն օգնում են նվազեցնել ձեռքով աշխատանքը և ապահովել գործընթացի թափանցիկությունը, այլև թույլ են տալիս HR թիմին կենտրոնանալ առավել կարևոր առաջադրանքների վրա՝ վստահ լինելով, որ թեկնածուների հետ կապը համակարգված է։
Ձեզ կհետաքրքրեն