Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հայտարարությունների նվազագույն պարտադիր չափանիշները

  • Պաշտոն
  • Աշխատանքի նկարագրություն, պարտականություններ և պահանջներ
  • Քաղաք
  • Ոլորտ

Job.am-ը վերանայում է կայքում տեղադրվող հայտարարությունները կայքի այցելուների ու անդամների անվտանգությունը, եւ ծառայությունների որակը ապահովելու նպատակով: Ստորև նշված կանոնները խախտող հայտարարությունների հրապարակումը մերժվում է։

Հայտարարությունների հրապարակման կանոններ

  • 1. Արգելվում է ազգային, ռասայական, կրոնական կամ սեռական պատկանելությանն ուղղված ատելության խոսքը
  • 2. Արգելվում են սպառնալիքները կամ բռնության կոչերը,
  • 3. Արգելվում է սպամը կամ չհամաձայնեցված գովազդային բովանդակությունը
  • 4. Արգելվում է բացահայտ սեռական բովանդակություն
  • 5. Արգելվում է ուրիշների անձնական տեղեկատվության տրամադրումը (doxxing)
  • 6. Արգելվում են ոտնձգությունները կամ անձնական հարձակումները,
  • 7. Արգելվում են մեկ հայտարարության մեջ մի քանի թափուր աշխատատեղեր առաջարկող հայտարարությունները
  • 8. Արգելվում է տարիքային կամ սեռային խտրականությունը
  • 9. Արգելվում են կեղծ կամ խաբուսիկ հայտարարությունները, ներառյալ՝ գոյություն չունեցող պաշտոնների, կեղծ գործատուների կամ մոլորեցնող աշխատանքային պայմանների վերաբերյալ հրապարակումները
  • 10. Արգելվում են բազմամակարդակ մարքեթինգի (MLM), բուրգային սխեմաների կամ հավաքագրման վրա հիմնված վճարային համակարգեր ներկայացնող հայտարարությունները

⚠️ Job.am-ն իրավունք է վերապահում մերժել ցանկացած հայտարարություն, որը թիմի գնահատմամբ չի համապատասխանում կայքի որակի կամ անվտանգության չափանիշներին, նույնիսկ եթե այն բացահայտորեն չի խախտում վերոնշյալ կանոններից որևէ մեկը։

Հայտարարությունների վերաբերյալ բոլոր հարցերով խնդրում ենք դիմել մեզ info@job.am հասցեով: Ձեր հայատարարության մերժման դեպքում դուք անմիջապես կտեղեկացվեք և կունենաք հնարավորություն շտկել այն: Job.am-ը իրավունք է վերապահում կասեցնել կայքի ուղեցույցն ու պայմանները բազմիցս խախտող ընկերությունների կամ անհատների հաշիվը: