Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զոդող (Եռակցող)

Սահակյանշին ՓԲԸ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

Հրավիրում ենք աշխատանքի փորձառու և պատասխանատու զոդողների (եռակցողների)՝ մեր նախագծերին միանալու համար: Կհամագործակցենք նաև աշխատուժ առաջարկող ընկերությունների հետ։

Պարտականություններ

  • Իրականացնել մետաղական կոնստրուկցիաների, ամրանների և խողովակաշարերի զոդման (եռակցման) աշխատանքներ շինհրապարակում
  • Նախապատրաստել մետաղական մակերեսները զոդման համար (մաքրում, կտրում, հարթեցում)
  • Ընտրել համապատասխան եռակցման ռեժիմները և նյութերը (էլեկտրոդներ, գազեր)
  • Խստորեն հետևել անվտանգության տեխնիկայի կանոններին և շինարարական ստանդարտներին

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
  • Ֆիզիկական լավ պատրաստվածություն և բարձրության վրա աշխատելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու հմտություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-17։00

Հեռախոսահամար՝ 077 711 331

Ընկերության մասին
address
Հասցե
Շենգավիթ, Արարատյան 117/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
044144003

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից: Ընկերությունը հիմնադրվել է 1990 թ.-ին և իր գործունեության տարիների ընթացքում ընկերությունը արդարացի դրսևորվել է որպես հուսալի գործընկեր՝ իրականացնելով ցանկացած տիպի շինարարական աշխատանքներ: Մենք ունենք հսկայական փորձ կատարելու համալիր շինարարական աշխատանքներ ցանկացած ուղղություններով։ Ընկերության արտադրական հզորությունների օգնությամբ հնարավոր է զուգահեռ իրականացնել մեծ ծավալի շինմոնտաժային աշխատանքներ՝ սպասարկելով տարբեր շինարարական հրապարակներ։ Մեզ վստահում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են՝ ՀՀ պետական մարմիններ, Համաշխարհային բանկ, Ֆրանսիայի զարգացման բանկ, Եվրասիական զարգացման բանկ և այլ հեղինակավոր կառույցներ։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում