Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զննման և անվտանգության համակարգերի սպասարկման ինժեներ

"Consel" LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
23.10.2026

Նկարագրություն

«ԿՈՆՍԷԼ» ընկերության սպասարկման թիմին անհրաժեշտ է ճարտարագետ, ով կմասնակցի սահմանային անցակետերում, օդանավակայաններում և այլ հատուկ նշանակության օբյեկտներում տեղադրված զննման և անվտանգության սարքավորումների սպասարկման, վերանորոգման և վթարային աշխատանքների կատարմանը։

Պարտականություններ

  • Զննման և անվտանգության սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում,
  • Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում և վերացում, այդ թվում՝ վթարային կանչերի դեպքում,
  • Սարքավորումների պարբերական ստուգումների և կանխարգելիչ տեխնիկական սպասարկման իրականացում,
  • Տեխնիկական փաստաթղթերի, սարքավորումների սխեմաների և արտադրողներիի հրահանգների ուսումնասիրություն ու կիրառում,
  • Համագործակցություն տեխնիկական թիմի այլ մասնագետների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (էլեկտրատեխնիկա, էներգետիկա, էլեկտրոնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր կամ այլ հարակից տեխնիկական ուղղություններ),
  • Տեխնիկական խնդիրներն ինքնուրույն հասկանալու և լուծելու կարողություն,
  • Տեխնիկական սարքավորումների հետ անմիջական աշխատելու պատրաստակամություն,
  • Թիմում աշխատելու և գործընկերների հետ համագործակցելու կարողություն,
  • Նոր տեխնոլոգիաներ ուսումնասիրելու և տեխնիկական գիտելիքները զարգացնելու պատրաստակամություն,
  • Կոկիկություն, կարգապահություն և պատասխանատու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ,
  • Էլեկտրական, էլեկտրոնային, ավտոմատացման կամ արդյունաբերական սարքավորումների սպասարկման և վերանորոգման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Անգլերենի և/կամ ռուսերենի իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի և արտադրողների հրահանգների հետ աշխատելու համար։
Ընկերության մասին
address
Հասցե
Արարատյան փողոց 90/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 10 465070

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները:

Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում:

Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում`

  • Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair

  • Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua

  • Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg

  • Չիլլերային համակարգեր - Climaveneta

  • Անվտանգություն - Rapiscan Systems

  • Լուսավորություն - Signify (Philips), GTV

  • Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar

Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ`

  • Նախագծում

  • Սարքավորումների մատակարարում և տեղադրում

  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում

  • Վերանորոգման աշխատանքներ

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում