
Զարգացման գծով օգնական
AI Brainery
Նկարագրություն
Մենք փնտրում ենք եռանդուն և նպատակասլաց մասնագետի՝ միանալու մեր թիմին որպես զարգացման գծով օգնական։ Սա արժեքավոր փորձ ստանալու և հմտությունները զարգացնելու հիանալի հնարավորություն է։
Պարտականություններ
- Վարչական աջակցություն (փաստաթղթաշրջանառություն, հանդիպումների կազմակերպում, գրասենյակային աշխատանքներ),
- Բիզնեսի զարգացման աջակցություն (հաճախորդների ներգրավում, նյութերի ստեղծում, ներգնա և արտագնա հաղորդակցություն և զանգեր, նոր գաղափարների առաջարկում),
- Մարքեթինգի աջակցություն (պոստերի և գովազդային նյութերի տեղադրում/հետևում, մասնակցություն գովազդային գործունեությանը),
- Այլ առաջադրանքներ՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվություն, աշխատասիրություն, հեշտ սովորելու ունակություն,
- Եռանդ և նպատակասլացութուն,
- Համակարգչային և համացանցային գրագիտություն,
- Անգլերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,
- Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00,
- Աշխատանքի վայր՝ Կենտրոն համայնք։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն մեր էլ․ հասցեին, վերնագրում նշելով հաստիքի անվանումը։
ԶԱՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏԵՐ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ։
🚀 AI Brainery-ն առաջատար AI ուսումնական կենտրոն է, որը պատրաստում է երեխաներին և մեծահասակներին արհեստական բանականությամբ լի աշխարհին։ Անկախ նրանից՝ դուք ծնող եք, ով ցանկանում է, որ իր երեխայիան տալ ապագային համապատասխան հմտություններ, թե մասնագետ, ով ցանկանում է մրցակցային լինել և հետ չմնալ տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, մենք առաջարկում ենք հասանելի, գործնական և կարիերայի համար արժեքավոր AI ուսուցում։
🔹 Մեծահասակների համար – Պատրաստում ենք AI դարաշրջանին՝ տալով իրական կյանքում մրցունակ մնալու համար կարևոր գործնական հմտություններ։ Անկախ ձեր մասնագիտությունից՝ մենք կօգնենք ձեզ օգտագործել AI բիզնեսի աճի, ավտոմատացման և նորարարության համար։
🔹 Երեխաների համար – Մենք տրամադրում ենք հետաքրքիր և կիրառական ուսուցում, որը տեխնոլոգիաներից օգտվելու վստահություն է տալիս, զարգացնում է տրամաբանական մտածողությունը, խնդիրների լուծման հմտությունները և ստեղծագործականությունը՝ ապահովելով նրանց հաջողությունը ապագայում։
💡 AI Brainery-ն գործում է AI ծրագրավորման կազմակերպության հիմքի վրա և բոլոր դասավանդողները գործող առաջատար մասնագետներ են։ Սա նշանակում է, որ բոլոր ուսումնական ծրագրերը խիստ կիրառական են, և ցանկացած խրթին հարց գտնում է իր սպառիչ լուծումը։ Մենք համատեղում ենք մասնագիտական փորձն ու գործնական ուսուցումը, որպեսզի դուք ոչ միայն հասկանաք AI-ն, այլև իրականում կիրառեք այն։
📍 Միացեք AI Brainery-ին և մրցունակ դարձեք արդեն այսօր՝ օգտագործելով ապագայի ողջ գործիքակազմը։ 🌍✨
+37499734573 aibrainery@gmail.com