Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի-վաճառքի կենտրոնի մասնագետ

Canapea Catering

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
09.07.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք գերազանց հաղորդակցման հմտություններով մասնագետի, որը պատասխանատու կլինի հաճախորդների զանգերին ու հարցումներին արագ և ճիշտ պատասխանելու և առաքումներ կազմակերպելու համար։

Եթե ունեք վաճառքի ունակություններ, արագ եք կողմնորոշվում, ապա սա ձեր հնարավորությունն է։

Պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների նամակներին և զանգերին,
  • Տրամադրել լիարժեք տեղեկատվություն ընկերության ապրանքների և ծառայությունների մասին,
  • Կազմել գնառաջարկներ և տրամադրել դրանք հաճախորդներին։

Պահանջներ

  • Գերազանց հաղորդակցման և բանակցությունների ունակություն,
  • Վաճառքի հմտություններ,
  • Կազմակերպչական ունակություններ,
  • Պատասխանատվություն և արագ արձագանքելու ունակություն,
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
  • Մաթեմատիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային՝ 12:00–21:00 (համաձայնեցվում է անմիջական ղեկավարի հետ), շաբաթական 5-6 օր (ներառյալ կիրակի), 1 կամ 2 օր հանգիստ։ Որոշ օրերի հնարավոր է նաև հեռահար աշխատել։

Աշխատանքը գրասենյակից է։

Աշխատավարձը սկսած՝ 150,000–200,000 դրամից (կախված փորձից, հմտություններից և աշխատանքի արդյունավետությունից)։

Ընկերության մասին
address
Հասցե
Լեո 48/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 41 651563

«Canapea Catering»-ը արտագնա սննդային սպասարկման կազմակերպմամբ զբաղվող մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է միջոցառումների կազմակերպման, սննդի պատրաստման, ձևավորման, մատուցման և սպասարկման ծառայությունների շարք։

Մեր նպատակն է ստեղծել որակյալ արտագնա ռեստորանային ծառայություն և զարգացնել այն՝ ստեղծելով մաքսիմալ արդյունավետություն։ Սա թույլ կտա հասնել հաճախորդների լիարժեք գոհունակությանը, և նրանք ուրախությամբ կօգտվեն ծառայություններից՝ գիտակցական մակարդակում պատկերացնելով վճարի դիմաց ստացած սպասարկման որակի իրական արժեքը։

Մեզ համար չկա ոչ մի կոմպրոմիս սննդի որակի հաշվին. մենք համագործակցում ենք՝ օգտագործելով բացառապես որակյալ հումք։

Մեր մասնագետները մշտապես բարելավում են սպասարկումը՝ աշխատելով «լաբորատոր» ոճով. նորարարական լուծումների շարունակական փնտրտուքն ապահովում է նոր տեսականու պարբերական թարմացումը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում