Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի որակի վերահսկողության ղեկավար

Յունիբանկ ԲԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
26.11.2025

Նկարագրություն

Յունիբանկ ԲԲԸ-ը փնտրում է զանգերի կենտրոնի որակի վերահսկողության ղեկավար՝ թիմին միանալու համար

Պարտականություններ

  • Բանկի թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատակիցների և հաճախորդների միջև հեռախոսազանգերի վերահսկում և գնահատում,
  • Խնդիրների բացահայտւմ և օպտիմալ լուծումների առաջարկում,
  • Զանգերի որակի և կատարողականի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
  • Բանկի թեժ հեռախոսակապի և հաճախորդների հետ հարաբերությունների բարելավման և որակի բարձրացման պատասխանատվություն,
  • Զանգերի կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների սպասարկման որակի ուսումնասիրություն (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում)՝ հեռախոսազանգերի լսման և հաղորդագրությունների դիտարկման միջոցով, համեմատում բանկի կողմից սահմանված նորմերի հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է թեժ հեռախոսակապի կենտրոնում, կամ սպասարկման ոլորտում/,
  • MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն,
  • Ռուսերենի, անգլերենի իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/,
  • Հաղորդակցման հմտություններ, ճկունություն և թիմում աշխատելու ունակություն, ճշտապահություն և պատասխանատվության զգացում, ժամանակի արդյունավետ կառավարում, hստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) նշված հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում