Զանգերի կենտրոնի օպերատոր՝ վաճառքի գծով
Գավա Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Գավա Գրուպը» ընդլայնում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում պատասխանատու ու հաղորդակցման լավ հմտություններ ունեցող վաճառքի օպերատորի՝ հեռախոսային և առցանց պատվերներ ընդունելու, հաճախորդների հետ կապ պահպանելու, ինչպես նաև պահեստում պատվերները հավաքելու և առաքման պատրաստելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում, հեռախոսով, սոց ցանցերի և մեսինջերների միջոցով
- Վաճառքների ձևակերպում փոխանցում առաքման պատասխանատուին։
- Գրանցված պատվերների հավաքագրում պահեստում
- Մարքեթինգային հետազոտության իրականացում և շուկայի զարգացմանը ուղղված իդեաների առաջարկում։
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
- Կայքում ապրանքների առկայության և գների թարմացում։
- Գրասենյակային այլ աշխատանքներ
Պահանջվող որակավորումներ
- Գրագետ ու բարեհամբույր խոսք, հաղորդակցման լավ հմտություններ։
- Պատասխանատվություն, ուշադիր և կազմակերպված աշխատելու կարողություն։
- Սթրեսակայունություն և ինքնուրույն աշխատելու ունակություն։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ։
- Վաճառքի կամ սպասարկման փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձ
- Վաճառքից և ապրաքների հավաքագրումից տոկոսներ
Բենեֆիտներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Նվերներ աշխատակիցներին
- Բոնուսային համակարգ
- Առկա ապրանքատեսականու համար մինչև 10% զեղչի տրամադրում
- Առողջ աշխատանքային մթնոլորտ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա
"ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։