Զանգերի կենտրոնի օպերատոր (հաճախորդների սպասարկման մասնագետ)
Իզի Դելի
Նկարագրություն
Իզի Դելի-ն իր վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնին միանալու է հրավիրում ակտիվ և գրագետ աշխատակիցների։
Որպես վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնի օպերատոր ձեր հիմնական նպատակն է վարորդների և առաքիչների հարցումներին պատասխանելը և նրանց խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալը։
Պարտականություններ
- Պատասխանել վարորդների և առաքիչների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
- Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն վարորդներին և առաքիչներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները,
- Իրականացնել վարորդների և առաքիչների նույնականացում, բալանսների ստուգում, լիցքավորում,
- Հետևել ոլորտի փոփոխություններին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը առաքիչներին և վարորդներին,
- Մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար,
- Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Ակտիվություն և արագ սովորելու կարողություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
- Գրագետ և հարգալից խոսք,
- Հայերեն, ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ մոտեցում ցուցաբերելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ առավոտյան 9:00 -18:00։
Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։
Ընկերությունը հանդիսանում է Yandex Go պաշտոնական գործընկեր և զբաղվում է սննդի և ապրանքների առաքմամբ Երևան քաղաքում։ Yandex Go հավելվածի միջոցով կարող եք առաքել ապրանքներ ձեր իսկ քաղաքում հաշված րոպեների ընթացքում։ Պարզապես ասեք մեզ, թե ինչ եք ցանկանում, և մենք կառաքենք այն ձեզ հարմար վայր։ Առաքիչներն անկախ մասնագետներ են, ովքեր համագործակցում են մեզ հետ հարթակի միջոցով: Վերջիններս իրենց փոխադրամիջոցի և սմարթֆոնի օգնությամբ օգնում են Ձեզ հնարավորինս արագ և արդյունավետ կատարել առաջադրանքները։ Մեր առաքիչները օգտագործում են մոպեդներ և հեծանիվներ։ Ուստի, նրանք կարող են տեղափոխել ձեր ցանկությամբ ամեն ինչ այն պայմանով, որ Ձեր պատվերի քաշը չգերազանցի 10 կգ և որ պատվերը կտեղավորվի 40x40x30 սմ չափերով տուփի մեջ: Առաքողի ժամանման միջին տևողությունը կազմում է 15 րոպե: Եղանակային պայմանների, սկզբնակետի հեռավորության, պահանջարկի մեծացման հետ կապված՝ առաքողի ժամանման և իրերի առաքման ժամանակը կարող է ավելանալ: