Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի օպերատոր (հաճախորդների սպասարկման մասնագետ)

Իզի Դելի

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000
Դրույք` Պայմանագրային
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
01.06.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Իզի Դելի-ն իր վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնին միանալու է հրավիրում ակտիվ և գրագետ աշխատակիցների։

Որպես վարորդների և առաքիչների աջակցման կենտրոնի օպերատոր ձեր հիմնական նպատակն է վարորդների և առաքիչների հարցումներին պատասխանելը և նրանց խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալը։

Պարտականություններ

  • Պատասխանել վարորդների և առաքիչների մուտքային զանգերին և անհրաժեշտության դեպքում կատարել ելքային զանգեր,
  • Մատուցել բարեխիղճ և գրագետ ծառայություն վարորդներին և առաքիչներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին, անհատապես լուծելով նրանց խնդիրները,
  • Իրականացնել վարորդների և առաքիչների նույնականացում, բալանսների ստուգում, լիցքավորում,
  • Հետևել ոլորտի փոփոխություններին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը առաքիչներին և վարորդներին,
  • Մշտապես աշխատել սպասարկման որակը բարելավելու համար,
  • Կատարել այլ առաջադրանքներ ըստ անհրաժեշտության։

Պահանջներ

  • Ակտիվություն և արագ սովորելու կարողություն,
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Զանգերի սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Գրագետ և հարգալից խոսք,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների տիրապետում, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Բարդ և սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ճիշտ մոտեցում ցուցաբերելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա՝ առավոտյան 9:00 -18:00։

Աշխատանքի անցնելուց առաջ իրականացվում է ուսուցում և պրակտիկա։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37498484006
Առավելություններ
Free meals
Անվճար սնունդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում