Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի օպերատոր

Թումանյան Շաուրմա

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
30.09.2026

Նկարագրություն

Թումանյան Շաուրմայի զանգերի կենտրոնը համալրում է իր թիմը։

Մեր թիմին միանալու ենք հրավիրում հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությամբ օպերատորների։

Պարտականություններ

  • Ընդունել և մշակել հաճախորդների մուտքային զանգերը
  • Գրանցել պատվերները համակարգում՝ ապահովելով տվյալների ճշգրտությունը
  • Ստուգել պատվերների հասանելիությունը և ճշտել անհրաժեշտ մանրամասները
  • Համակարգել պատվերների փոխանցումը մասնաճյուղերին, խոհանոցին և առաքման բաժնին
  • Հետևել պատվերի ընթացքին՝ ապահովելով դրա ժամանակին և ճիշտ կատարումը
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ճաշացանկի, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ
  • Արագ և քաղաքավարի արձագանքել հաճախորդների հարցերին ու խնդիրներին
  • Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ գործընթացի անխափան աշխատանքն ապահովելու համար
  • Աշխատել համակարգչային ծրագրերով և կատարել անհրաժեշտ հաշվառումներ

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն
  • Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Անգլերեն լեզվի բավարար իմացություն
  • Համակարգչային հիմնական գիտելիքներ
  • Հստակ և գրագետ հաղորդակցվելու կարողություն

  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Քըրք Քըրքորյան 1/1

Գրաֆիկ՝ 6/1

Ընկերության մասին
address
Հասցե
Քըրք Քըրքորյան 1/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041413377

«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում