Զանգերի կենտրոնի օպերատոր
Արաբկիր Բժշկական Համալիր
Նկարագրություն
«Արաբկիր» բժշկական համալիր մուտք գործող զանգերի արդյունավետ սպասարկման, պացիենտներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման և բժիշկների մոտ գրանցումների իրականացման համար: Աշխատակիցը հանդիսանում է կենտրոնի առաջնային կապող օղակը քաղաքացիների հետ՝ ապահովելով բարձրորակ և հոգատար սպասարկում:
Պարտականություններ
-
Զանգերի սպասարկում. Մուտքային զանգերի արագ, գրագետ և բարեհամբույր պատասխանում:
-
Տեղեկատվության տրամադրում. Այցելուներին ծառայությունների, բժիշկների աշխատանքային ժամանակացույցի, հետազոտությունների գների և ընթացակարգերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության փոխանցում:
-
Պացիենտների գրանցում. Բժիշկների ընդունելությունների և հետազոտությունների համար պացիենտների նախնական գրանցում ներքին համակարգում:
-
Զանգերի ուղղորդում. Անհրաժեշտության դեպքում զանգերի վերահասցեագրում համապատասխան բաժանմունքներ կամ մասնագետներին:
-
Խնդիրների արձագանքում. Պացիենտների դժգոհություններին կամ հարցերին հավասարակշռված և պրոֆեսիոնալ արձագանքում:
Կրթություն
-
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (բժշկական կամ հոգեբանական ուղղվածությունը կդիտվի որպես առավելություն)
Աշխատանքային փորձ
-
Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում (Call Center), հաճախորդների աջակցման կամ սպասարկման ոլորտում
Պարտադիր հմտություններ
-
Հայերենի գերազանց իմացություն (գրագետ խոսք, հստակ հնչերանգ և հստակ հաղորդակցում)
-
Համակարգչային բազային գիտելիքներ և արագ տպագրելու հմտություն
-
Բարձր լսողական ուշադրություն, արագ կողմնորոշվելու ունակություն և ստրեսակայունություն
-
Համբերատարություն և կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն
Ցանկալի հմտություններ
-
Ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն (բանավոր)
-
Առողջապահական ոլորտում աշխատանքային փորձ կամ բժշկական ծրագրերի (օրինակ՝ HISAM / Armed) հետ աշխատելու հմտություն
-
Աշխատանքային գրաֆիկ. 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթիից ուրբաթ), լրիվ զբաղվածություն:
-
Փորձաշրջան. Նախատեսվում է 1-ից 3 ամիս փորձաշրջան՝ համապատասխան վերապատրաստմամբ:
-
Աշխատավայր. «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ (ք. Երևան, Մամիկոնյանց 30):
«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» բժշկական համալիր) Հայաստանում ամենախոշոր մանկաբուժական համալիրն է, որտեղ իրականացվում է լայնածավալ բժշկական գործունեություն, տրամադրվում են բազմաթիվ ծառայություններ` այդ թվում մանկական տարբեր հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում և բուժում, շարունակական հսկողություն, հոգեբանասոցիալական և վերականգնողական ծառայություններ: