Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի օպերատոր

Հայսելլ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
30.08.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում զանգերի կենտրոնի օպերատորի մեր թիմին միանալու։

Պարտականություններ

  • Ընկերության մուտքային և ելքային զանգերի վարում,
  • Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում՝ ծրագրի վերաբերյալ,
  • Հաճախորդների հարցերին օպերատիվ արձագանքում և խնդիրների լուծում,
  • Զանգերի գրանցում և հայտերի մուտքագրում CRM համակարգում,
  • Անհրաժեշտության դեպքում՝ այլ բաժինների հետ համագործակցություն։

Պահանջներ

  • Գերազանց հաղորդակցման հմտություններ (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Համակարգչային մինիմալ գիտելիքների իմացություն։

Մենք առաջարկում ենք ՝

  • Առողջական ապահովագրություն,
  • Տարեկան 4 Day Off,
  • Ծննդյան անհատական նվեր և ծննդյան Day Off,
  • Կարիերայի աճի հնարավորություն։


  • Աշխատանքային ժամեր՝ 09։00-17։00, 14։00-22։00
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա
  • Աշխատավայր՝ Կենտրոն (Չարենցի փողոց)
Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 94 535574

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում