Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի օպերատոր

Հայսելլ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
18.07.2025

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում էներգիայով լի ու շփվող թիմակից՝ միանալու մեր ընկերության զանգերի կենտրոնին:

Պարտականություններ

  • Ընկերության մուտքային և ելքային զանգերի վարում,
  • Հաճախորդներին տեղեկատվության տրամադրում՝ տեխնիկայի վերաբերյալ,
  • Հաճախորդների հարցերին օպերատիվ արձագանքում և խնդիրների լուծում,
  • Զանգերի գրանցում և հայտերի մուտքագրում CRM համակարգում,
  • Անհրաժեշտության դեպքում՝ այլ բաժինների հետ համագործակցություն։

Պահանջներ

  • Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ հայերենով (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Սթրեսակայունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն,
  • Համակարգչային մինիմալ գիտելիքների իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր` Կենտրոն,

Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա՝ 09:00-16:00 կամ 15:50-22:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենց 113/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
011535500

Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։

Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում