Զանգերի կենտրոնի մասնագետ
Խախամյան Հերիթիջ
ՄԻԱՑԵՔ AMANOO-Ի ԹԻՄԻՆ
Նկարագրություն
Amanoo Residential District-ը փնտրում է Call Center-ի մասնագետի, ով կդառնա մեր հաճախորդների հետ առաջին կապը և կներկայացնի Amanoo-ն իրեն բնորոշ բարձր սպասարկման մշակույթով։
Հիմնական պարտականություններ
- Ընդունել մուտքային զանգերն ու հարցումները
- Ներկայացնել Amanoo-ի նախագծերը և տրամադրել ճշգրիտ ու ամբողջական տեղեկատվություն
- Հասկանալ հաճախորդի կարիքներն ու հետաքրքրությունները և համապատասխան ուղղորդում տրամադրել
- Գրանցել և վարել հաճախորդների տվյալներն ու հարցումները CRM համակարգում
- Համագործակցել վաճառքի թիմի հետ և կազմակերպել հանդիպումներ
- Ապահովել ժամանակին և պատշաճ հետադարձ կապ հաճախորդների հետ
Մենք փնտրում ենք մասնագետի, ով
- Ունի գրագետ խոսք և հաղորդակցման բարձր մշակույթ
- Գերազանց տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին
- Կարողանում է լսել, հասկանալ հաճախորդին և կառուցել վստահելի հաղորդակցություն
- Ունի պատասխանատու և կազմակերպված մոտեցում աշխատանքին
- Ուշադիր է մանրուքների նկատմամբ և կարողանում է արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի հարցում
- Ունի հաճախորդների սպասարկման, վաճառքի կամ Call Center-ի փորձ. նմանատիպ փորձը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք
- Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական ուսուցում և զարգացում
- Աճի հնարավորություն Amanoo-ի թիմում
Khakhamyan Heritage is a company that introduces a new culture of living where urban active life combines with serenity of nature. The company's AMANOO residential district is a gated green community located on the top of Yerevan, 2.5km away from downtown Yerevan and near the former Nork Forest. The luxury and green residential complex offers exemplary architecture, interior and surrounding landscape harmony, biometric architecture design, and a low-rise building with a limited number of residents. AMANOO has 75% green area with 1,100 mature and mainly evergreen trees and growing, as well as water areas, including lakes, waterfalls, and rivers.