Զանգերի կենտրոնի մասնագետ
ԷկոՎիլ
Մեր մասին
ԷկոՎիլը, ՀՀ-ում բացված վերականգնվող էներգետիկայի առաջին ընկերություններից մեկը, արդեն իսկ համարվում է ոլորտի առաջատարներից։ Տարիների ընթացքում կուտակելով մեծ փորձ ՝ մենք վստահորեն շարունակում ենք առաջնորդվել անդադար ինքնակատարելագործման և թիմային զարգացման ռազմավարությամբ։
Անընդհատ աճելով և ընդլայնելով գործունեության մեր տիրույթը մոլորակի տարբեր անկյուններում՝ մենք նպատակ ունենք տարածել վերականգնվող էներգետիկայի տենդենցը, որը կնպաստի ապագայում մեր մոլորակի առավել կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը։
Պարտականություններ
- Մուտքային և ելքային զանգերի միջոցով ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդների կարիքների բացահայտում, առաջարկի ներկայացում, առարկությունների հաղթահարում, նախավաճառքի իրականացում,
- Օրական 40 և ավել ելքային զանգերի կատարում,
- Հաճախորդների տվյալների մուտքագրում CRM համակարգ,
- Սահմանված KPI-ների իրականացում և կատարողականի արդյունքների բարելավում,
- Սահմանված ստանդարտների և հաղորդակցության կանոնների պահպանում:
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Զանգերի կենտրոնում , հաճախորդների սպասարկման կամ վաճառքների ոլորտում աշխատանքային փորձի առկայություն,
- Հայերենի գերազանց բանավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Արագ կողմնորոշվելու, խնդիրները վերլուծելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու հմտություն,
- Սթրեսային իրավիճակները կառավարելու ունակություն,
- Ժամանակի կառավարման և դրա խելամիտ բաշխման հմտություն,
- Արդյունավետ թիմային աշխատանքի հմտություն:
ԷկոՎիլյան առավելություններ
- Ճկուն գրաֆիկ,
- Ֆիքսված աշխատավարձ,
- Պարգևավճարների և խրախուսման այլ ծրագրեր,
- Էկոլոգիայի և սոցիալական պատասխանատվության վրա դրական ներգործելու հնարավորություն,
- Զեղչեր ԷկոՎիլյան պրոդուկտների համար,
- Տարեկան վճարովի 20 արձակուրդային օրվա փոխարեն 32 օր (ամեն ամիս հավելյալ 1 ազատ օր ունենալու հնարավորություն),
- Ուրախ ուրբաթներ ամեն ամիս, երբ աշխատանքը ավարտվում է 13։00-ին,
- Ռեֆերալ ծրագրերի ճկուն համակարգ,
- Հաճախակի կազմակերպվող միջոցառումներ և ջերմ մթնոլորտ կազմակերպության ներսում,
- Սեփական գիտելիքները և հմտությունները զարգացնելու և բարելավվելու լայն հնարավորություններ տարատեսակ մասնագիտական և հոգեբանական վերապատրաստումների և դասընթացների միջոցով (Կազմակերպության կողմից ֆինանսավորվող),
- Բարձր եկամուտների ձգտելու և հասնելու իրատեսական ճանապարհներ։
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!