Զանգերի կենտրոնի մասնագետ
Հախվերդյան Հոլդինգ
Նկարագրություն
Ընկերության զանգերի կենտրոնին անհրաժեշտ է զանգերի կենտրոնի մասնագետ։
Պարտականություններ
- Փորձաշրջանի ընթացքում ամբողջությամբ ծանոթանալ Ընկերության ապրանքատեսականուն, տիրապետել մանրամասներին, կիրառման նրբություններին և նշանակությանը
- Ներկայացնել մեր ընկերության ծառայությունները, տեսականին,
- Պատասխանել հաճախորդների հարցերին,
- Գրանցել պատվերներ, կազմակերպել պատվերի փոխանցման և ապրանքի վաճառքի գործընթացը։
Անհրաժեշտ որակավորումներ
- Հայեցի, կիրթ և գրագետ խոսք,
- Հաճախորդների հետ շփման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սովորելու պատրաստակամություն,
- Սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Արաբկիր վարչական շրջան և ավան վարչական շրջան։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։
Անվճար ընդմիջման հնարավորություն։
«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:
Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:
Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:
«Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :
Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:
Բացի վերոնշյալից, «Հախվերդյան-Շինմոնտաժ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ: