
Զանգերի կենտրոնի մասնագետ
Արփի Սոլար ՍՊԸ
Նկարագրություն
«Արփիսոլար» արևային Ընկերությունն աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի մասնագետի՝ պատրաստ ընդունել նոր մարտահրավերներ, կառուցել գործընկերական հարաբերություններ հաճախորդների հետ և միտված առաջընթացի ապահովման:
Պարտականություններ
- Հաճախորդների հետ արդյունավետ կապի ապահովում, անհրաժեշտ տեղեկատվության, խորհրդատվության տրամադրում,
- Հեռախոսային և գրասենյակային վաճառքների իրականացում,
- Տեղեկատվության ներմուծում համակարգ, տվյալների բազայի վարում,
- Ընկերության ստորաբաժանումների հետ փոխհամագործակցություն,
- Տվյալների ամփոփում, հաշվետվությունների կազմում,
- Անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office),
- Հաճախորդամետ մոտեցում և արդյունքին միտվածություն,
- Հաղորդակցման ճկուն հմտություններ,
- Ժամանակի կառավարում և արագ կողմնորոշվելու կարողություն,
- Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Սովորելու և աճելու ձգտում։
Հավելյալ նշումներ
- Եռամսյակային բոնուսներ՝ պայմանավորված վաճառքի ցուցանիշներով,
- Աշխատավարձը՝ Ֆիքսված + %-ներ վաճառքիվ,
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00
- Հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղ.
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ,
- Կորպորատիվ միջոցառումներ, թիմբիլդինգներ։
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: