Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի մասնագետ

PAM Family

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 130,000-230,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
09.02.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Աշխատանքի Նկարագրություն:

Մենք փնտրում ենք զանգերի կենտրոնի օպերատորների, ովքեր կդառնան մեր մեծ Ընտանիքի անդամ և կապահովեն անմիջական կապն ընկերության և իր ներկա/ապագա հաճախորդների միջև։

Պարտականություններ

  • Սպասարկել մուտքային զանգերին՝ հաճախորդներին տրամադրելով ամբողջական ինֆորմացիա
  • Իրականացնել ելքային զանգեր
  • Իրականացնել լիարժեք խորհրդատվություն
  • Բացահայտել հաճախորդի կարիքները և տրամադրել ամբողջական տեղեկատվություն:
  • Ուսումնասիրել հաճախորդի խնդիրները և հնարավորության դեպքում լուծել դրանք կամ տրամադրել այլընտրանքային առաջարկներ:
  • Հետևել խնդիրների լուծման ընթացքին
  • Լուծման անհնարինության դեպքում փոխանցել խնդիրները ընկերության այլ ստորաբաժանումներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
  • Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություն։
  • Իրավիճակներ հարթելու հմտություններ;
  • Բացահայտել և լուծել հաճախորդների խնդիրները կազմակերպության ընթացակարգերի համաձայն։
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու հմտություն
Ընկերության մասին
address
Հասցե
Սայաթ Նովա 33
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37412818818

PAM family ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2005 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ PAM-ի հիմնադիրներն առաջին հայերից էին, ովքեր ապրում ու աշխատում էին Պեկինի առևտրային թաղամասում և ովքեր նպաստեցին Չինաստանում հայ համայնքի ձևավորմանը՝ աջակցելով այնտեղ ապրող և առևտրային գործունեություն ծավալող իրենց հայրենակիցներին։ Երկար ժամանակ Չինաստանում բնակվելուց և շուկային ծանոթանալուց հետո PAM Family-ն սկսեց զբաղվել բեռնափոխադրումներով, որը մինչ օրս էլ հանդիսանում է մեր ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվել է երկարաժամկետ գործնական հարաբերություններ հիմնել Չինաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև սեփական պահեստներ ձեռք բերել այնպիսի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Պեկինը, Իվուն, Գուանժուն և Ուրումչին։ Այս ամենի շնորհիվ մենք ստեղծել ենք կայուն և անխափան աշխատող բեռնափոխադրման համակարգ, ինչը հնարավոր է դարձնում Ձեր ապրանքն արագ և անվնաս հասցնել իր նպատակակետին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում