
Զանգերի կենտրոնի մասնագետ
Eldorado Armenia
Նկարագրություն
Սիրու՞մ ես շփվել, ուրեմն արի ԷԼԴՈՐԱԴՈ:
Մենք փնտրում ենք քեզ, քանի որ մեզ անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր հաճախորդների սպասարկումը կիրականացնեն հեռախոսային կամ նամակագրության կապի միջոցով:
Աշխատավայրը՝ Ավան. Աճառյան 33/4
Պարտականություններ
- Հեռախոսազանգի, չաթերի միջոցով հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ընկերության ապրանքների վերաբերյալ ,այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում, գրանցում, ուղղորդում
- Կազմակերպել և իրականացնել վաճառքի ամբողջական գործընթացը,
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել,
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն , անգլերենը ցանկալի է:
- Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ:
- Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ:
- 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր ՝ 6օրյա աշխատանքային գրաֆիկ.
Աշխատանքային ժամերը ըստ հերթափոխի ՝ 10:00ից 18:00 կամ 12:00-ից 20:00
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել նշված էլ հասցեին:
Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:
Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։
Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։
Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`
- ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
- ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
- ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
- ք. Չարենցավան` Քոչարի 16/3
- ք. Էջմիածին, Թումանյան 0/10
- ք. Արմավիր, Շահումյան 50/2