Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի աշխատակից

poputi.am

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
22.06.2025

Նկարագրություն

«ՊՈՊՈՒՏԻ.ԷՅ ԷՄ» ՓԲ ընկերությունը փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակցի։ Զանգերի կենտրոնի նպատակն է ապահովել ՊՈՊՈՒՏԻ-ի հարթակի հարթ աշխատանքը և հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ ներառյալ հարցումների և խնդիրների ժամանակին և պատշաճ արձագանք, աջակցություն հավելվածում գրանցված օգտատերերին ցանկացած տեխնիկական խնդրի պարագայում։

Պարտականություններ

  • Պատասխանել մուտքային զանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հավելվածի օգտագործման, պատվերների, վճարումների և չեղարկումների վերաբերյալ,
  • Աջակցել հավելվածում գրանցված օգտատերերին՝ խնդիրների կամ հարցերի առաջացման դեպքում,
  • Կատարել ելքային զանգեր՝ բողոքների, խնդիրների կամ ուշացումների դեպքում պարզաբանումներ ստանալու և ցանկացած այլ հարցի նպատակով,
  • Նշել և փոխանցել խնդիրները համապատասխան բաժիններին (օր.՝ տեխնիկական, ֆինանսական, վերահսկողություն) և հետևել դրանց իրականացմանը,
  • Հետևել, որպեսզի յուրաքանչյուր զանգին տրվի արագ և բարյացակամ պատասխան,
  • Տեղեկությունները ճշգրիտ մուտքագրել ներքին համակարգերում,
  • Աջակցել հաճախորդների հավատարմության բարձրացմանն ու օգտատերերի գոհունակության ապահովմանը,
  • Կատարել սշխատանքից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

  • Հաղորդակցվելու գերազանց կարողություններ,
  • Զանգերի կենտրոնում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի իմացության միջին մակարդակ,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Օffice),
  • Արագ սովորելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Վերջնաժամկետ` 30.06.2025,

Աշխատանքային ժամեր՝ 18:00 – 00:00։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում