Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Զանգերի կենտրոնի աշխատակից

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
11.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն`

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է զանգերի կենտրոնի օպերատորի՝ մեր դինամիկ զարգացող թիմին միանալու համար։

Պարտականություններ`

  • պատասխանել մուտքային զանգերին,
  • տեսակավորել խնդիրները և ուղարկել համապատասխան մասնագետներին,
  • Ընկերությունում գործող կանոնակարգի համաձայն իրականացնել խորհրդատվություն՝ խնդիրների վերացման նպատակով,
  • անհրաժեշտության դեպքում ծանոթացնել զանգահարողներին ընկերության առաջարկներին, սահմանված սակագներին և գործող ակցիաներին,
  • կատարել հետադարձ զանգեր,
  • իրականացնել պատշաճ սպասարկում:

Պահանջներ`

  • թիմում աշխատելու հմտություն,
  • վարժ,գրագետ և ազատ խոսքի տիրապետում,
  • հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • համակարգչային MS office փաթեթի իմացություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • լարված իրավիճակներից դուրս գալու կարողություն,
  • սթրեսակայունություն:

Առավելություններ՝

  • Ընկերության ապրանքատեսականու ձեռք բերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
  • Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում