Զանգերի կենտրոնի աշխատակցուհի
Այս Ֆիշ
Նկարագրություն
Պահանջվում է զանգերի կենտրոնի աշխատակցուհի:
Պարտականություններ
- Պատվերների ընդունում և մշակում հեռախոսով և առցանց հարթակներով,
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում տեսականու և առաքման հարցերով,
- Պատվերների կատարման վերահսկում և կապ առաքիչների հետ,
- Հաճախորդների հետ լարված իրավիճակներում աշխատելու կարողություն:
Պահանջներ
- Նմանատիպ ոլորտում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- Գրագետ բանավոր և գրավոր խոսք,
- Հեռախոսային բանակցություններ վարելու հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի և օֆիսային հավելվածների վստահ օգտագործում:
Անհատական որակներ
- Պատշաճ վերաբերմունք, սթրեսակայունություն,
- Մեծ ծավալի առաջադրանքների պայմաններում աշխատելու ունակություն,
- Հաճախորդների հետ գրագետ և բարեկիրթ սպասարկման հմտություններ,
- Հեռախոսային և օնլայն հարթակներում հաղորդակցվելու հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- CV-ն ուղարկել նկարով
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա գրաֆիկ` հերթափոխով։
Այս Ֆիշ ընկերությունը հիմնադրվել է 2019 թ-ին: Զբաղվում է ծովամթերքի ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով: