Զանգերի կենտրոնի աշխատակցուհի
Home Telecom
Նկարագրություն
Ընկերության զանգերի կենտրոնին անհրաժեշտ են աղջիկներ զանգեր իրականացնելու և բաժանորդներ ներգրավվելու համար։
Պարտականություններ
- Ներկայացնել մեր ընկերության ծառայությունները,
- Պատասխանել հաճախորդների հարցերին,
- Բաժանորդագրել հնարավորինս շատ հաճախորդների
Անհրաժեշտ որակավորումներ
- Հայեցի և գրագետ խոսք,
- Հաճախորդների հետ շփվելու պատրաստակամություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սովորելու պատրաստակամություն,
- Սթրեսակայունություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Շենգավիթ վարչական շրջան։
Աշխատաժամերը՝ 13։00-19։00 (ընդամենը 6 ժամյա գրաֆիկ)։
Մինչև 30 տարեկան։
Կստանաք ինչպես ֆիքսված աշխատավարձ (90.000 դրամ), այդպես էլ բոնուսներ յուրաքանչյուր բաժանորդագրությունից։
Home Telecom-ը ընտրություն է նրանց համար, ովքեր չեն հաշտվում միջինի, սպասելիի, ստանդարտի հետ։ Մենք չենք միանում շուկային։ Մենք կերտում ենք նոր չափանիշներ։ Մենք չենք ասում՝ «մեր ծառայությունը լավն է»։ Մենք ասում ենք՝ «մեր ծառայությունը Ձերն է»։ Ավելի քան 15 տարի Home Telecom-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը՝ դարձնել կապը ոչ միայն նորարարական, այլև մարդկային արժեքի կրող։ Մենք ընտրել ենք ուղի, որտեղ յուրաքանչյուր ծառայություն խոսում է հարգանքի, վստահության և նվիրվածության լեզվով։ Սիրով՝ Ձեր Home Telecom։