Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Երևանի «Հայբուսակ» քոլեջի տնօրեն

Երևանի Հայբուսակ Համալսարան

Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ` 11.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Երևանի «Հայբուսակ» քոլեջը հրավիրում է փորձառու և նվիրված մասնագետի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու։

Քոլեջը եվրոպական գործակալության կողմից հավատարմագրվող միակ միջին մասնագիտական կրթության հաստատությունն է Հայաստանում։ Մենք ստանձնել ենք կրթության որակի ապահովման այս դժվարին մարտահրավերը որպես կարևորագույն ներդրում ՀՀ մարդկային կապիտալի զարգացման գործում: Քոլեջն իրականացնում է նորարարական ուսման ծրագրեր քույրական գործ, մանկաբարձություն, դիզայն և այլ ոլորտներում։

Եթե դինամիկ և փորձառու ղեկավար եք, միացե՛ք մեր թիմին՝ քոլեջի գործունեությունը և զարգացման ռազմավարությունը առաջնորդելու համար:

Նկարագրություն

Տնօրենը պատասխանատու է քոլեջի ռազմավարական զարգացման, ուսման ծրագրերի արդյունավետ կառավարման և ուսման ու դասավանդման համար բարենպաստ միջավայրի ապահովման համար։

Պարտականություններ

  • Քոլեջի զարգացման ռազմավարության մշակում և իրականացում,
  • Մասնակցություն ուսման ծրագրերի մշակմանը, ուսումնական և դաստիարակչական գործընթացների կազմակերպում և վերահսկում,
  • Ուսանողների կրթական առաջընթացի ապահովում և դասավանդողների ու վարչական կազմի աշխատանքի ղեկավարում ու զարգացում,
  • Նորարարական մոտեցումների ներդրում՝ կրթության որակի ապահովման համար,
  • Քոլեջի ֆինանսական և վարչական գործունեության վերահսկում,
  • Համագործակցություն այլ կրթական հաստատությունների, պետական և մասնավոր կառույցների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կրթության կառավարման կամ հարակից ոլորտում,
  • Ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է կրթության կամ առողջապահության ոլորտում),
  • Կազմակերպչական և առաջնորդության հմտություններ,
  • Կրթական ոլորտի օրենսդրության և քաղաքականության իմացություն,
  • Թիմային աշխատանքի, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Բյուջե մշակելու և կառավարելու ունակություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Լեզուների իմացություն (հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ ցանկալի):

Ի՞նչ ենք առաջարկում

  • Հարմարավետ և դինամիկ աշխատանքային միջավայր,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություններ։

Ինչպե՞ս դիմել.

Դիմե՛ք հիմա, քանի որ հայտերի դիտարկումը կսկսվի անմիջապես և կշարունակվի մինչև պաշտոնի համալրումը:

Դիմելու համար՝ ներկայացրե՛ք․

1. Ինքնակենսագրական,

2. Ուղեկցող նամակ՝ համապատասխան աշխատանքային փորձի և տեսլականի համառոտ նկարագրությամբ՝ թե ինչպես են տեսնում քոլեջը 10 տարի հետո:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն աշխատանքի ընդունելության հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք․ Երևան, Աբելյան 6
address
Աշխատակիցների քանակ
151-500

Yerevan Haybusak University (YHU) was founded in 1991 in times of the dissolution of the Soviet Union and the restoration of the independence of Armenia. Responding to the challenges of the emerging education system for the newly independent country and with its primary goal of creating an accessible academic environment for applicants, regardless of their financial capabilities, the University became a centre for new thinking and academic and professional development. Today Haybusak is a new type of educational institution that combines the best aspects and qualities of private and public education, providing all participants with the opportunity for self-realisation, both as specialists, creative thinkers and contributorsto the life of their communities. It is a multidisciplinary university complex comprising four institutes and 40 clinical and specialised centres. For more than 30 years of its history, YHU has established itself as a reliable partner, an experienced guide and a friend of its alumni. We provide education in 18 specialities. For many years, alongside the academic knowledge and professional skills of our students, we have been developing their social competencies, responsibility, and understanding of the social significance of their future profession, analytical thinking, due care, and ability to find solutions in non-standard situations, ability to critically judge their study dynamics and professional advantages and shortcomings as well as teamwork skills. Haybusak is the only University in Armenia that gives medical, juridical, humanitarian, economic and applied decorative (design) education. Our students have the ultimate opportunity to acquire and deepen secondary competencies besides their primary specialisation. Due to this symbiosis, they participate in joint projects, scientific conferences, and international grants. With academic research activities carried out in different directions, we organised scientific conferences and published collections of articles. Our faculty often published educational and methodological manuals and their scientific research results on well-known print platforms such as Scopus, Web of Science.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Preferential financial services
Արտոնյալ ֆինանսական ծառայություններ
Sports and yoga zone
Աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում