Խոտանի պահեստի պատասխանատու
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Պաշտոնի նպատակը
Խոտանողը պատասխանատու է խոտանի պահեստում գործընթացների ճիշտ կազմակերպման, վաճառակետերից վերադարձվող ապրանքների ընդունման, հաշվառման և ժամանակին դուրսբերման համար։
Հիմնական գործառույթներ
- Ընդունել վաճառակետերից ետ վերադարձվող ժամկետանց կամ խոտանված ապրանքները
- Կատարել ապրանքների տեսակավորում՝ ըստ տեսակի և վիճակի
- Իրականացնել տվյալների մուտքագրում և ձևակերպումներ 1C ծրագրում
- Հետևել խոտանի պահեստի կարգուկանոնին և գործընթացների արդյունավետ կազմակերպմանը
- Կազմակերպել կուտակված խոտանի ժամանակին դուրսբերումը գործարանի տարածքից
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով գործընթացների անխափան ընթացքը
Պարտադիր պահանջներ՝
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Կոնֆլիկտների կառավարման հմտություններ
- Կազմակերպչական և պատասխանատվության բարձր մակարդակ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պահեստում/Մսամթերքի արտադրության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն/
- Ուշադիր և մանրակրկիտ
- Թվերի հետ աշխատելու կարողություն և ուշադրություն մանրամասներին
- Excel, 1C ծրագրի իմացություն
- Թիմային աշխատանքում ներգրավվելու պատրաստակամություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ
Առավելություններ
- Անսահման մասնագիտական աճ և զարգացում
- Մարտահրավերային առաջադրանքների, ծրագրերի վրա աշխատելու հնարավորություն
- Ոչ միայն լոկալ, այլ նաև միջազգայնորեն ընդունված աշխատանքային չափանիշների և մոտեցումների կիրառում
- Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր
- Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ
- Գեղեցիկ և կոկիկ աշխատանքային միջավայր՝ կանաչապատ այգու առկայությամբ
- Տրանսպորտի առկայություն դեպի գրասենյակ և հակառակ ուղղությամբ
- Անվճար ճաշային ընդմիջում
- Առողջության ապահովագրության կորպորատիվ փաթեթին միանալու հնարավորություն՝ փորձաշրջանը բարեհաջող հաղթահարելուց հետո
- Աշխատավարձի տարեկան վերանայում՝ հստակ գործող մեխանիզմով
Դիմի՛ր
Լրացրու օնլայն դիմում հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeK2RXvHVFM5tUvOdl4iF2zdi-6la1U0f4W712KB_QvFDJ9cA/viewform
Համալրման փուլերը
- ՄՌԿ հեռախոսային հարցազրույց
- Մասնագիտական հարցազրույց ընկերությունում
- Աշխատանքի առաջարկ
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: