Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խոշոր B2B վաճառքի մենեջեր

PROFAL LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

«Պրոֆ Ալ» ընկերությունը փնտրում է B2B վաճառքի մենեջեր, ով պատասխանատու կլինի խոշոր կորպորատիվ հաճախորդների ներգրավման, վաճառքի ռազմավարության իրականացման և ընկերության վաճառքների կայուն աճի ապահովման համար։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել B2B վաճառքի ռազմավարություն՝ վաճառքի ծավալների աճն ապահովելու նպատակով։
  • Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդների և զարգացնել գործող գործընկերային ցանցը։
  • Հայտնաբերել և վարել խոշոր շինարարական նախագծեր և վաճառքի հնարավորություններ։
  • Կազմակերպել և վարել բարձր մակարդակի բանակցություններ, ներկայացնել ընկերության արտադրանքն ու լուծումները։
  • Պատրաստել կոմերցիոն և տեխնիկական առաջարկներ, մասնակցել մրցույթների և տենդերների գործընթացներին։
  • Համակարգել վաճառքի ամբողջ գործընթացը՝ առաջարկից մինչև պայմանագրի կնքում, պատվերի իրականացում և վերջնական վճարում։
  • Համագործակցել նախագծային, արտադրական, տեխնիկական և ֆինանսական ստորաբաժանումների հետ՝ պատվերների արդյունավետ իրականացման նպատակով։
  • Վերլուծել շուկան և առաջարկել վաճառքի զարգացման նոր ուղղություններ։
  • Ապահովել CRM համակարգի պատշաճ վարումը և ներկայացնել վաճառքի արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ կառավարման, մարքեթինգի, բիզնեսի կամ հարակից ոլորտներում)։
  • B2B վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
  • Բանակցություններ վարելու և վաճառքի հմտություններ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի լավ, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Համակարգչային գրագիտություն (MS Office, CRM համակարգերի իմացությունը ցանկալի է)։
  • Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված մտածելակերպ։
  • Հաղորդակցման, ներկայացման և համոզելու գերազանց հմտություններ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և ինքնուրույն աշխատելու կարողություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում