
Խորհրդատու-Վաճառողուհի,Օպերատոր
Buyonline.am
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի խանութ սրահին անհրաժեշտ են Վաճառողուհի - զանգերի կենտրոնի օպերատորներ:
Գրասենյակը գտնվում է Արշակունյաց 17/8 հասցեում։
Աշխատավարձը ՝ 110․000 դրամ ֆիքսված + % Վաճառքներից
Փնտրում ենք պոզիտիվ , դրական և նպատակասլաց անձանց արագ կողմնորոշվելու և բարեհամբյուր սպասարկման հմտություններով և թիմային աշխատանքի պատկերացմամբ ու ընկալմամբ աղջիկների
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում սրահում
- Պատվերների ամրագրում ծրագրում
- Պատասխանել մուտքային և ելքային զանգերին
Պահանջներ
- Գրագետ խոսք
- Աշխատանքային փորձ կենցաղային տեխնիկայի ոլորտում՝ 6 ամիս և ավել
- Դրական և ստրեսակայուն հատկանիշներ
- Աշխատասիրություն
- Թիմում աշխատելու ունակություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր ՝
6 օրյա գրաֆիկ ՝ 13։00-22։00
Շաբաթը 1 օր ազատ
Մեր ընկերությունը միավորում է լիկվիդացիոն Buyonline.am Օնլայն և Buyoffline օֆֆլայն հարթակները , որոնք միավորում են ինչպես ՀՀ ում գործող բոլոր զեղչերը մեկ վայրում, այնպես էլ աշխարհահռչակ մի շարք բրենդների լիկվիդացիոն զեղչված տեսականին հասանելի դարձնելու ՀՀ շուկայում ։ Որի շնորհիվ ունենք բազմահազար հաճախորդներ ովքեր վստահում են կենցաղային տեխնիկայի ընտրությունը հենց մեր ընկերությանը վստահ լինելով որ գնում են գին-որակ լավագույն համադրությունը ՀՀ Տարածքում ։
Այս և մի շարք առավելությունների շնորհիվ ընկերությունը դասվում է ամենա արագ զարգացող ընկերությունների դասին ՀՀ-ում։