Խորհրդատու-վաճառողուհի
ԱՐԳԱՎԱՆԴ ԿԱՀՈՒՅՔ ՍՊԸ
Նկարագրություն
«Արգավանդ Կահույք» ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողուհի՝ մեր խանութ-սրահներում աշխատելու համար։
Աշխատողի հիմնական պարտականություններն են՝
-
Հաճախորդների սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
-
Կահույքի, դրա դետալների, ինչպես նաև հարակից այլ ապրանքների ներկայացում,
-
Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում,
-
Վաճառքի գործընթացի կազմակերպում և պատվերների ձևակերպում,
-
Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորում,
-
Ապրանքատեսականու դասավորվածության ու ապրանքների մաքրության ապահովում։
Մեր իդեալական թեկնածուն՝
-
Հաղորդակցվող և բարեհամբույր է,
-
Ունի վաճառքի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
-
Պատասխանատու է, ակտիվ և նախաձեռնող,
-
Ունի ներկայանալի արտաքին և գրագետ խոսք,
-
Թիմային աշխատանքի կողմնակից է,
-
Ունի տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն,
-
Ունակ է հաճախորդների հետ ձևավորել երկարաժամկետ և պրոֆեսիոնալ հարաբերություններ,
-
Ունի համակարգչային ծրագրերից, ինչպես նաև ՀԾ համակարգից օգտվելու իմացություն։
Մենք առաջարկում ենք՝
-
Մրցակցային աշխատավարձ և բոնուսային համակարգ,
-
Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում,
-
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
-
Ընկերական և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, ունեք վաճառքի նկատմամբ հետաքրքրվածություն և ցանկանում եք զարգանալ կահույքի վաճառքի ոլորտում, սիրով սպասում ենք Ձեր CV-ին։
Կահույքի վաճառքի կամ հարակից ոլորտներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
«Արգավանդ Կահույք» ՍՊԸ-ն ավելի քան 10 տարի գործունեություն է ծավալում կահույքի արտադրության, ներմուծման և վաճառքի ոլորտում։ Ընկերությունն ունի խանութ-սրահների ցանց և մասնագիտական մեծ թիմ։
Մենք կարևորում ենք որակը, պրոֆեսիոնալիզմը, նորարարությունն ու հաճախորդի անհատական կարիքների նկատմամբ պատասխանատու մոտեցումը։ Մեր թիմը ստեղծում է ժամանակակից, ֆունկցիոնալ և որակյալ կահույք՝ համադրելով փորձն ու ստեղծարարությունը։
Եթե ցանկանում եք աշխատել զարգացող ընկերությունում, մասնագիտական աճի և նոր գաղափարներ իրականացնելու հնարավորությամբ, միացե՛ք «Արգավանդ Կահույք»-ի թիմին։