Խորհրդատու-վաճառող(ուհի)
Լիզ Ստեփ
Աշխատավայր`
Երևան
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 180,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխային
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Նկարագրություն
Liz Step Gold & Silver թիմը փնտրում է պատասխանատու, բարեհամբույր և վաճառքի նկատմամբ հետաքրքրված խորհրդատու-վաճառող(ուհի)ներ:
Պարտականություններ
- Հաճախորդների ջերմ և պրոֆեսիոնալ սպասարկում։
- Զարդերի ներկայացում և վաճառքի իրականացում։
- Օգնել հաճախորդին կատարել ճիշտ ընտրություն։
- Ապրանքների դասավորության և խանութի կոկիկ տեսքի պահպանում։
- Դրամարկղի և վաճառքի գործընթացի իրականացում։
- Թիմային աշխատանք և ընկերության սպասարկման չափանիշների պահպանում:
Պահանջներ
- Բարձր հաղորդակցման հմտություններ։
- Վաճառքի ոլորտում աշխատելու ցանկություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Կոկիկ և ներկայանալի արտաքին։
- Արագ սովորելու ունակություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
- Հայերենին գերազանց տիրապետում (ռուսերենի կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Վաճառքի փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Հավելյալ նշումներ
- Հաստիքը ազատ է և Կասյան 6 և Մաշտոց 14 մասնաճյուղերում ՝ օրը մեջ գրաֆիկով լրիվ դրույգ՝ 10:00-21:00
- Աշխատավարձը օրը 6000դր ֆիքսված + տվյալ աշխատակցի կողմից իրականացված ոսկյա և արծաթյա զարդերի վաճառքից 2%
- Դիտարկում ենք երկարատև համագործակցություն, ուստի առկա սովորող ուսանողները չեն կարող դիմել: