Խորհրդատու-վաճառողուհի
ANGELS FACE LLC
Նկարագրություն
՛՛INGLOT՛՛ խանութ-սրահին անհրաժեշտ է վաճառող/ուհի-խորհրդատու:
Աշխատանքային պարտականություններ
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Իրականացնել բարեհամբույր սպասարկում:
Պահանջվող հմտություններ
- Տարիքը՝ 18 - 40 տ.,
- Սեռը՝ իգական,
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
- Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 10:00 - 16:00, 16:00 -22:00,
Աշխատավարձ՝ 90.000 +
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը։