
Խորհրդատու-Վաճառող/ուհի
TOP FLOOR
Նկարագրություն
Top Floor եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանցը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող(ուհի)ների։
Պարտականություններ
- Օգնել հաճախորդին ապրանքի ընտրության հարցում։
- Խորհրդատվություն տալ ապրանքների սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ։
- Ներկայացնել նաև գովազդվող ապրանքները՝ տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին։
- Հետևել ապրանքների քանակի առկայությանը։
- Հետևել գնապիտակների և ապրանքների ճիշտ դասավորվածությանը։
- Իրականացնել բարեհամբույր սպասարկում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում (ցանկալի)։
- Համակարգչային բազային գիտելիքներ։
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ։
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն։
- Նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Հաճելի ներկայանալի արտաքին տեսք։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձ՝ 140000 դրամ + բոնուսներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթը 6 օր՝ 10։00-19։30
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլեկտրոնային հասցեին։
Եվրոպական բրենդային հատակի ծածկույթների մասնագիտացված խանութների ցանց։ Top Floor-ը հանդիսանում է մի շարք եվրոպական առաջատար ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։