Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու-վաճառող/ուհի

Rubinar LLC

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 140,000-150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
25.12.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ընկերությունը, խանութ սրահում աշխատելու համար փնտրում է պատասխանատու և պարտաճանաչ խորհրդատու-վաճառող/ուհի։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում

  • Հաճախորդներին վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում

  • Վաճառքի իրականացում

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում 1-2 տարի աշխատանքային փորձը

  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է

  • Համակարգչային բազային գիտելիքներ

  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ

  • Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 6 օրյա գրաֆիկով է 10։00-19։00

Ընկերության մասին
address
Հասցե
Սունդուկյան 19/4
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
099276000

RUBINAR-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ընկերությունն ունի շուրջ 10 տարվա փորձառություն։

Մեր ավելի քան 10 տարվա փորձառությունը թույլ է տալիս նշել, որ որպես արևային էներգիայի ընկերություն Երևանում և ամբողջ Հայաստանի տարածքում՝ ոլորտի առաջատարներից մեկն ենք։

Մեր ընկերությունն առաջարկում է արևային կայանների նախագծման, տեղադրման և սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Մեզ մոտ արևային վահանակները ընտրվում և ներմուծվում են ոլորտի առաջատար ընկերություններից։

RUBINAR-ը Fox ESS, Fronius, Goodwe, Solax, KBE Solar, Longi Solar և համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք այլ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

RUBINAR-ում մասնագիտական աճ գրանցելու համար չի խնայվում ոչինչ․ մեր մասնագետները հաճախ անցնում են նոր դասընթացներ, հատուկ սեմինարներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Սա խոսում է մեր ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի և լուրջ մոտեցման մասին։

Ինժեներական ճիշտ լուծուների, որակյալ արևային վահանակների, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետների և ոլորտում 10 և ավելի տարիների փորձ ունեցող ընկերության շնորհիվ դուք կունենաք բարձր էֆեկտիվություն ունեցող արևային կայան, որը կծառայի երկար տարիներ։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում