
խորհրդատու-վաճառող(ուհի)
MODERN , GROHE CENTRE ARMENIA
Նկարագրություն
«MODERN» խանութ - սրահը փնտրում է խորհրդատու վաճառող(ուհի) սանտեխնիկայի մասնագիտացված խանութ-սրահում աշխատելու համար:
Պարտականություններ
-
Ապահովել հաճախորդների սպասարկման բարեհամբույր մոտեցում ,
Խորհրդատվություն խանութում վաճառվող ապրանքների տեսականու վերաբերյալ, դրանց հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
Ապրանքների դասավորում, գնապիտակների առկայության և ճշգրտության ստուգում,
Դրամական միջոցների դրամարկղ մուտքագրում և ելքագրում
Գործատուի հանձնարարությամբ՝ պաշտոնից և աշխատանքի նկարագրից բխող այլ հանձնարարությունների կատարում
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ,
- Պատասխանատվության և կարգապահության զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ,
- Նոր գիտելիքներ արագ յուրացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր - 1 հանգստյան օր
ժամեր - 10:00 - 19:00