
Խորհրդատու-վաճառողուհի
Էկոպրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն իր ֆիրմային խանությում աշխատանքի է հրավիրում ակտիվ և նպատակասլաց վաճառողուհու։
Պարտականություններ
- Հետևել սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությանը
- Գերազանց տիրապետել ապրանքատեսականուն
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Ապահովել վաճառքի ծավալի աճ
Պահանջներ
- Հաճախորդների հետ շփման և սպասարկման հմտություն
- Մաթեմատիկական գիտելիքներ
- Թիմային աշխատանքի ունակություն
- Շինարարական ոլորտի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխ․ գրաֆիկ՝ երկ-կիրակի, 1 օր հանգիստ
Աշխ․ ժամերը՝ 09։30-19։00, կիրակի՝ մինչև 18։00
Աշխատավարձը՝ ֆիքս․ 150,000+վաճ․ տոկոս
«Էկոպրոֆ» ՍՊԸ-ն, ապրանքանիշը՝ «Comfort», իր գործունեությունը սկսել է 2006 թ. -ին: Ընկերությունը զբաղվում է բնակարանների ներքին հարդարման համար նախատեսված պլաստմասսե իրերի, խողովակների և կցամասերի արտադրությամբ՝ ներկայանալով որպես բարձրորակ և էկոլոգիապես մաքուր ապրանքների արտադրող: Ընկերությունը շուկայի առաջատարներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ Անդրկովկասում՝ զբաղվելով բարձրակարգ պլաստմասսե դեկորատիվ պարագաների արտադրությամբ և արտահանմամբ: Մեր արտադրանքը համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և հաջողությամբ մրցակցում Է համաշխարհային առաջատար բրենդերի հետ: