Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու Վաճառողուհի

Հագուստի Աշխարհ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 5,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
15.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե պատասխանատու ես և մոտիվացված, ապա միացի՛ր մեր թիմին։
Ռայկոմի՝ Երևան, Ազատության պ. 24/19 հասցեում գտնվող «Հագուստի Աշխարհ» խանութ-սրահում հերթափոխով աշխատանք խորհրդատու-վաճառողուհու համար։ Հերթափոխի ժամերն են․
1-ին հերթափոխ- ժամը՝ 09։30-18։30
2-րդ հերթափոխ- ժամը ՝12։30-20։45

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում
  • Ապրանքների ներկայացում և խորհրդատվություն
  • Ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվության ապահովում
  • Հետևել ապրանքների դասավորվածությանը
  • Ժամանակին համալրել ապրանքների քանակը ցուցասրահում

Պահանջներ

  • Սահուն և գրագետ խոսք
  • Արագ սովորելու ունակություն
  • Մասնագիտական դասընթացներ անցնելու,նոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերելու ցանկություն
  • Վաճառքի և հաղորդակցման հմտություններ
  • Թիմային և ծանրաբեռնված աշխատելու ունակություն
  • Աշխատասիրության և պատասխանատվության բարձր զգացում
  • Հավասարակշռվածություն և կարգապահություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները ստորև նշված էլ. հասցեին։

Ընկերության մասին
Այսօր արդեն երեք տասնյակից ավելի խանութ-սրահներ ունեցող Հագուստի Աշխարհ վաճառասրահների ցանցը հիմնադրվել է 15 տարի առաջ: Այս ժամանակահատվածում, ելնելով մեր սպառողների և թիրախային հաճախորդների պահանջմունքներից, մշակվել է տեսականու այնպիսի բազմազանություն, որ կարող է բավարարել հագուստի, անձնական օգտագործման իրերի վերաբերյալ բոլոր կարիքները՝ անկախ մեր այցելուների գնողունակության աստիճանից: Տարիների ընթացքում սպասարկման անընդհատ բարելավման արդյունքում մշակվել և ձևավորվել են երկուստեք վստահելի հարաբերություններ, ինչի մասին այսօր վկայում է մի քանի տասնյակ հազարի հասնող հավատարիմ հաճախորդների թիվը: Մեր կարևոր ձեռքբերումներից մեկը, որ խոսում է ընկերության հաճախորդամետ լինելու մասին, աշխարհագրական հասանելիությունն է. հաճախորդների հարմարավետությունը մեր համար առաջին տեղում է: Հարմարավետությունը, հասանելիությունը դարձել են մեր աշխատանքի հիմնաքարերը: Այսօր Հագուստի Աշխարհ ցանցն ունի 31 սրահ Հայաստանի Հանրապետությունում, որից 15-ը տեղակայված են Երևանում՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում, և 16-ը՝ մարզերում: Քայլելով ժամանակին համընթաց և պատրաստ լինելով նոր մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել լայնակի ալիքային զարգացման մեջ ՝ արդեն ձեռք բերվածին ավելացնելով առցանց փորձառության հասանելիությունը: Հագուստի Աշխարհ խանութների ցանցը հիմնադրվել է 2004 թ.-ին Արման Աբրահամյանի և Դավիթ Իշխանյանի կողմից՝ բացելով առաջին սրահը Երևան, Աբովյան հասցեով: 2005թ.-ին բացվեց երկրորդ սրահը և առաջիկա 15 տարիների ընթացքում դրանց թիվը հասավ 31-ի: Ընկերության գլխամասը գտնվում է Երևանում -ում: Մեր գաղափարախոսությունն է լավագույնս բավարարել սպառողի ցանկությունները՝ անկախ վերջինիս գնողունակության աստիճանից: Մեր ողջ թիմն աշխատում է, որպեսզի մեր սպառողը կարևորված լինի և կարողանա վայելել քաղաքակիրթ գնումներ կատարելու հնարավորությունը:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում