
Խորհրդատու վաճառող/ուհի
«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Նկարագրություն
Պենոտեքս ընկերությունը իր խանութ սրահներում աշխատելու համար փնտրում է խորհրդատու վաճառող/ուհի։
Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում,
- Խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հետևել գնապիտակների առկայությանը,
- Բարեհամբույր սպասարկում։
Պահանջներ
- Տարիքը՝ 22-35
- Նոր գիտելիքներ ստանալու կարողություն,
- Պատասխանատվության
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Թիմային աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը՝ վեցօրյա, 1 հանգստյան օր։
Աշխատանքային ժամերը՝ 09:00-19:00։
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV)՝ հայերեն լեզվով էլ. հասցեին:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։