Խորհրդատու - վաճառող (ուհի)
Hermitage
Նկարագրություն
«Hermitage» ընկերությունը փնտրում է խորհրդատու-վաճառողուհիներ /Կենտրոն, Մեգամոլ, Էրեբունի, Արտաշատի խճուղի/:
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Ապրանքատեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառքի իրականացում։
Պահանջներ
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Ռուսերենի և անգլերենի բազային իմացություն,
- Համակարգչային բազային գիտելիքներ,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ, Կենտրոն- 11։00-21։00, Մեգամոլ, Արտաշատի խճուղի և Էրեբունի- 10։00-16։00 և 16։00-22։00։
Խնդրում ենք հստակ նշել, թե որ մասնաճյուղի համար եք դիմում։
Ինչպես և հարիր է առասպելին, այս մեկը ևս, որ ստացավ Hermitage արվեստբանական անունը, հիմնված է ընտանիքի և ընկերության կուռ արժեքների վրա:
Միևնույն գաղափարներով ջերմորեն տարված մի խումբ անձանց, որ հիմնադրեցին Hermitage-ը, միավորում էր նաև սերն ու կիրքը օծանելիքի հանդեպ:
Այսօր Hermitage օծանելիքի խանութ-սրահների ցանցը այն վայրն է, որտեղ ծնվում են երևակայության սահմաններից դուրս զգացողություններ, որտեղ ժամանակը փոխում է իր սովորական ընթացքը, որտեղ տարածությունն առաձգական է դառնում, որտեղ անհատականությունը բացում է իրական դեմքը և որտեղ ծնվում է հենց ձեր առասպելը: