Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու-վաճառող (ուհի)

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 18.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու

Նկարագրություն

Եթե դու մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։

ՎԻԷԼՎԻ Սենթր ՍՊԸ առաջարկում է թափուր հաստիք՝ խորհրդատու-վաճառող/ուհի ների իր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Խորհրդատվություն տալ հաճախորդին վաճառվող ապրանքների տեսականու ընտրության եւ դրանց սպառողական հատկանիշների ու առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Խորհրդատվություն տալ հեռախոսազանգի միջոցով,
  • Ցուցադրել ապրանքագիտություն, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
  • Հետևել գնապիտակների առկայությանը և նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված թրեյնինգներին,
  • Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
  • Սովորելու ցանկություն,
  • Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Բարեվարքություն և ազնվություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա։

Հասցե՝ Շիրազի 48։

Առանց նկար ռեզյումեները ՉԵՆ դիտարվելու։

Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
151-500

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, կահույքի ներկրմամբ և վաճառքով՝ ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ: Ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական գործընկեր, ինչպիսիք են Samsung-ը, Sony-ն, Hisense-ը, Toshiba-ն, Philips-ը և մի շարք այլ համաշխարհային ապրանքանիշեր:«ՎԻԷԼՎԻ Սենթր» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը հիմնադրման օրվանից անցել է զարգացման երկարամյա ուղի՝ տարեցտարի աճելով և ամրապնդելով իր դիրքերը:
Զբաղեցնելով առաջատար տեղ հայկական շուկայում՝ «ՎԻԷԼՎԻ Սենթրը» աչքի է ընկնում ընդարձակ սրահներով, ապրանքների գլխապտույտ տեսականիով, սպասարկման բարձր որակով, աշխատակազմի բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում