Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Խորհրդատու-վաճառող (ուհի)

Beko

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 25.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 120,000
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ և աշխատասեր աղջիկներ և տղաներ էլեկտրոտեխնիկայի սրահում որպես վաճառքի մասնագետ աշխատելու համար:

Անձնային հատկանիշները՝ աշխույժ, արագ սովորող, վաճառքի հմտություններով, պատասխանատու և պարտաճանաչ։

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում՝ համաձայն սահմանված վաճառքի պլանային ցուցանիշների,
  • Իրականացնել հաճախորդի սպասարկումը բարեհամբույր, ցուցաբերել անհատական մոտեցում, իրականացնել գործընթացը՝ խորհրդատվությունից - վաճառքի գրանցում,
  • Հոգալ, որ ապրանքները պատրաստ լինեն վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, ցուցադրում,
  • Ապահովել ապրանքատեսականու առկայությունը սրահում բրենդի կողմից սահմանված ցուցադրման ստանդարտներին համապատասխան, հետևել դրանց ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
  • Հետևել գնապիտակների և ինֆորմացիոն պիտակների առկայությանը, նրանց ճշգրտությանը,
  • Մշտապես ինքնակրթվել, հետևել շուկայի ընթացքին և փոփոխություններին, մասնակցել ընկերության կազմակերպած թրեյնինգներին։

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Թերի-բարձրագույն կրթություն,
  • Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն և/կամ անգլերեն ցանկալի է,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Պատասխանատվության բարձր մակարդակ,
  • Տարիքը` 21-35 տարեկան:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, մեկ օր՝ 10։00 - 19։00, հաջորդ օրը՝ 11:00-20:00։

Վաճառքից բոնուսներ։

Ընկերության մասին
address
Հասցե
Լենինգրադյան 23/1
Phone
Հեռ.
37441888444
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ-ին և շուրջ 25 տարի ներկայացնում է հանրահայտ Բեկո ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը: Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել բարի համբավ և կայուն դիրք Հայաստանյան շուկայում: Բեկո ապրանքանիշի պատմությունը սկսում է 1955թ-ից և պատկանում է Քոչ Հոլդինգ կորպորացիային, ունի գործարաններ 8 երկրում։ Ներկայացված է ավելի քան 130 երկրներում՝ ապահովելով 30,000 աշխատատեղ: Նրան են պատկանում շուրջ 12 այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Grundig, Blomberg, Altus : Վերջիններիս ներքո արտադրվում են 22 մեծ և փոքր կենցաղային տեխնիկա՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, գազօջախներ, սպասք լվացող մեքենաներ, օդորակիչներ, հեռուստացույցներ և այլն: Եվրոպական շուկայում այսօր Բեկո ապրանքանիշն իր վաճառքի ցուցանիշներով գտնվում է լավագույն եռյակում՝ վայելելով ավելի քան 400 միլիոն հաճախորդների վստահությունը:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում