
Խորհրդատու-վաճառող (շինանյութի խանութում)
VEM GROUP
Նկարագրություն
Երևան Տոնավաճառում գտնվող Հոմ Բիլդեր խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վաճառող։
Պարտականություններ
- Հաճախորդների գրագետ սպասարկում,
- Հետևել սրահում ապրանքատեսականու առկայությանը ու դասավորվածությանը,
- Գնապիտակների առկայության վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Ազնվություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում, ճկունություն, հաճախորդներ ներգրավելու, բանակցելու և լավ սպասարկելու կարողություն,
- Ոչ կոնֆլիկտային բնավորություն ունենալ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական մեկ օր հանգիստ՝ 10:00-19:00։
“VEM GROUP” ընկերությունը հիմնադրվել է՝ 2017 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է՝ շինանյութի, աշխատանքային գործիքների, սանտեխնիկայի, տնտեսական ապրանքների և անհրաժեշտ այլ իրերի լայն ընտրանի լավագույն բրենդային ապրանքանիշներից: