Խորհրդատու-վաճառող (գաստրոնոմ բաժնի)
Դոն Սուպերմարկետ
Նկարագրություն
ԴՈՆ սուպերմարկետը հրավիրում է աշխատանքի գաստրոնոմ բաժնի խորհրդատու-վաճառողուհի:
Պարտականություններ
- Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը,
- Ժամանակին և պատշաճ ներկայանալ աշխատանքի,
- Բարեհամբյուր և սիրալիր սպասարկել հաճախորդներին,
- Սլայս անելու հմտություն։
Անհրաժեշտ որակավորումներ
- Թիմային աշխատանքի հմտություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Ռուսերենի լավ իմացություն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե։
Աշխատավարձը մինչև՝ 170․000 դրամ։
ԴՈՆ սուպերմարկետը բոլորին հայտնի է իր բարեհամբյուր սպասարկումով,միշտ թարմ մթերքներով և իհարկե մատչելի գներով։ Թիմային բարձր ոգին և ջերմ մտնոլորտը մեր սիրելի հաճախորդների գնումները դարձնում է ոչ միայն շահավետ այլ նաև հաճելի։ ԴՈՆ սուպերմարկետում առկա է լայն տեսականի, ինչը մեր հաճախորդներին թույլ է տալիս կատարել ճշգրիտ ընտրություն։